Աշոտյան. Նիկոլ Փաշինյանը պուճուրիկ ֆյուրերիկ է
«Նիկոլ Փաշինյանը թերարժեքության բարդույթով տառապող մարդ է, պուճուրիկ ֆյուրերիկ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իր ելքը Հայաստանից արգելելուն։
Նրա խոսքով, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե երկիրն այս իրավիճակում չլիներ։
ԵԺԿ գագաթաժողովին մասնակցելու համար Աշոտյանի փոխարեն Լիսաբոն է մեկնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Նա ունի շատ արդյունավետ փորձ կուսակցական գործունեության ու արտաքին հարաբերությունների ոլորտում, ունի դիվանագիտական անձնագիր, անձեռնմխելիություն»,-ասաց Աշոտյանը՝ ավելացելոց, որ ինչ-որ պետք է նա կասի։
Աշոտյանն ասաց՝ դիտմամբ է հրապարակային կերպով հայտարարել, որ պատրաստվում է մեկնել ԵՎրոպա, որպեսզի դատախազուհին ու ՔԿ ղեկավարը Բեթմենի ու Մարվելի շորերով մասկի շոու չցուցադրեին «Աշոտյանը փախնում է» թեմայով։
«Ես գրել եմ, որ նրանց զրկեմ էժան շոուից։ Ես կարծում եմ, որ իմ գնալու մասին գիտեին։ Եթե չգիտեին, շատ վատ է մեր ազգային անվտանգության համար»,-ասաց նա։
Աշոտյանն ասաց՝ զարգացումների մասին կտեղեկացնի, փաստաբանը Տիգրան Աթանեսյանն է։
«Եթե մեզ հրավիրեցին մեղադրանք ներկայացնելու, կտեղեկացնենք»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԵԺԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Աշոտյանի հետ կատարվածը
- Ինձ արգելում են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով՝ իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան