Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել. պաշտպան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։ Լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվեց Քրեական օրենսգրքի բավական անսպասելի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներով և, չեք հավատա, սրանց ամենասիրած հոդվածը՝ փողերի լվացում։
Ես չեմ կարող մեկնաբանել մի բան, որն որևէ աղերս չունի քրեաիրավական գիտության, սթափ մտածողության հետ »,- ասաց Աթանեսյանը։
Հարցին՝ որոշումը բողոքարկելո՞ւ է, նա պատասխանեց. «Կարելի է վառել կամ պահել որպես նիկոլական արդարադատության և իրավապահ մարմիններին հուշարձան։
Այս որոշման իրական հեղինակները ճիշտ կանեն իրենց դիպլոմները վառեն»։
Տ.Աթանեսյանի գնահատմամբ, սա քաղաքական որոշում է, «Հաշվարկն ինչն է. հասկանալով որ արտասահմանից լուրջ քաղաքական գործիչներ կարող են պաշտպանել Արմեն Աշոտյանին, անպայման փողերի լվացման մեջ են մեղադրել»։
Հիշեցնենք, որ 2018-ին Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ էր իրականացրել Պետական բժշկական համալսարանում, որտեղ Աշոտյանը եղել էր բուհի կառավարման մարմնի նախագահ, կազմել տեղեկանք։
«Ինձ փորձում են վերագրել, որ ես իբր նպաստել եմ, հորդորել եմ, չգիտեմ ինչ եմ արել, Բժշկական համալսրանն անարդյունավետ ծախս է արել։ Վստահեցնեմ, որ որևէ կոպեկ այդ գործարքներից, Բժշկական համալսարանի գործունեությունից, բացի ինձ հասանելիք պաշտոնական աշխատավարձից, չեմ ունեցել։ Գործարքի իմաստն այն է, որ Բժշկական համալսարանը կառավարման խորհրդի համաձայնությամբ գույք է առել, որն այսօր փորձում են որպես մսխում, վատնում ներկայացնել։ Իրականում այն, ինչ առել է Բժշկական համալսարանը ժամանակին, կրկնակի ավելի թանկ է այսօր, այսինքն լուրջ ներդրում է արել Բժշկական համալսարանը»,- ավելի վաղ ասել էր Աշոտյանը։
Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նշված համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտե․ փաստաբան
- Աշոտյան. Նիկոլ Փաշինյանը պուճուրիկ ֆյուրերիկ է
- ԵԺԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Աշոտյանի հետ կատարվածը
- Ինձ արգելում են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով՝ իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով. Աշոտյան
- «Հրապարակ». Քննչական կոմիտեին չի հաջողվում Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող գտնել
- Դատախազությունը Միքայել Նարիմանյանի քրգործի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել
- Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն կերպ կալանավորել ինձ. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին