Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ իրենք էլ են միանում «Հայաստան» խմբակցության շնորհակալությանը
Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ողջունեց Ֆրանսիայի Սենատի կողմից երեկ ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։
«Նկատի առնելով երեկ Ֆրանսիայի սենատի կողմից կայացված որոշումը՝ ողջունում ենք Սենատի կողմից այն գնահատականները, որոնք տրվել են և շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի և հատկապես Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքից անհապաղ ադրբեջանական օկուպացիոն զինված ոժերը դուրս բերելու ողղությամբ»,- ասաց Մինասյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք նույնպես միանում են։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի Սենատի կողմից նման բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից. Արցախի ԱԳՆ
- Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան