Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Արթուր Թովմասյանը երախտիք է հայտնել Ֆրանսիական Հանրապետության Սենատի ՆախագահԺերար Լարշեին՝ ընդունած բանաձևի համար։
«Պարոն Նախագահ,
Հախուռն ուրախությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը դատապրտող բանաձևի քվեարկման լուրը:
Իմ գործընկեր պատգամավորների անունից ուզում եմ Ֆրանսիայի Սենատի բոլոր անդամներին և Ձեզ անձամբ իմ խորին երախտիքը հայտնել նման աներկբա տեքստի ընդունման համար, որը տրամաբանական շարունակությունն է 2020 թ նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձևի։
Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղության գործընթացի վերսկսմանը և կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հրաժարվելով ահաբեկչության և շանտաժի իր քաղաքականությունից:
Հաճեք ընդունել, պարոն Նախագահ հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Թովմասյանի խոսքում, որը տարածել է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյան. Առանցքային է, որ Սենատի բանաձևում առկա դիրքորոշումը որդեգրի նաև Հայաստանի կառավարությունը
- Ֆրանսիայի Սենատի կողմից նման բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից. Արցախի ԱԳՆ
- Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան