Բայդենը հայտնել է, որ Լեհաստան հասած հրթիռը պատկանում է Ուկրաինայի զինված ուժերին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնակիցներին ասել է, որ հրթիռը, որն ընկել է Լեհաստանի տարածքում, պատկանում է Ուկրաինայի զինված ուժերին։ Այս մասին, հղում անելով ՆԱՏՕ-ի աղբյուրին, չորեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին, գրել է Reuters-ը։
Լրատվական գործակալության տվյալներով՝ արկը եղել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռ։ Նշվում է, որ չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները պետք է արտակարգ խորհրդակցություն անցկացնեին՝ պայթյունի հանգամանքները քննարկելու համար։ Տարածված լուրը ներկայացրել է klops.ru կայքը:
Բայդենն ավելի վաղ հրապարակավ հայտարարել էր, որ հրթիռը դժվար թե արձակված լինի Ռուսաստանի տարածքից։ Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Լեհաստանի արևելքում ընկած արկը արձակվել է ուկրաինական զորքերի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է ուկրաինական զորքերի կողմից, հաղորդում են ԶԼՄ-ները
- Նախագահ Դուդան հայտարարել է, թե ստույգ տեղեկություն չունեն՝ ում հրթիռներն են ընկել Լեհաստանի տարածքում
- Իրանը հայտարարել է, որ մշակել է առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը