Դուք առաջարկում եք 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, այնպես որ՝ սա լուծում չէ.Թադևոս Ավետիսյանը՝ իշխանություններին
«Նվազագույն աշխատավարձի բարձրացման այս նախաձեռնությունը ոչ միայն համարժեք չէ գնաճին, այլև՝ ուշացած»,-«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նա հայտնեց, որ ընդդիմադիր խմբակցությունները խնդրի լուծման համար առաջարկել էին աշխատավարձերի ինդեքսավորում, ինչը չէր ընդունվել խորհրդարանական մեծամասնության կողմից:
«Գնաճի բոլոր նախադրյալները կան, որ մինչև հաջորդ տարվա ավարտը սպառողական զամբյուղի և նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ երեք անգամ, այսինքը՝ նվազադույն զամբյուղը բարձարանալու է մինչև 80-85 հազար դրամ իսկ դուք առաջարկում եք 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, այնպես որ սա լուծում չէ, այդ պատճառով էլ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել:
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը արձագանքեց, որ վարման կարգով բովանդակությունից չեն խոսում և ընդդիմությունը կարող էր հարցի քննարկումներին մասնակցել և իր կարծիքը ներկայացնել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հիշեցրեց, որ ընդդիմության ոչ մի նախաձեռնություն ՔՊ մեծամասնությունը թույլ չի տալիս ընդունել կամ քննարկել՝ արձանագրելով, որ իր ներկայացրած խմբակցությունը օրենսդրական կարգով առաջարկել էր նվազագույն աշխատավարձը բարձրացնե 85 հազար դրամի բայց ՔՊ-ական պատգամավորները երկու անգամ նույնիսկ նախագիծը չընդգրկեցին ԱԺ օրակարգ:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց այլևս թույլ չտալ, որ ընդդիմադիր պատգամավորները վարման կարգով խոսեն նախագծերի բովանդակությունից:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ինքնորոշման իրավունքը միտումնավոր անտեսողն ու ստորադասողը միջազգային հանցագործ է. Արծվիկ Մինասյան
- Այս իշխանությունը տապալել է «Ես եմ» ծրագիրը. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան