«Հրապարակ». Դաշնակցությունը 29 հոգանոց խմբակցությունում գրեթե 50 տոկոսանոց ներկայություն ունի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունում ուժերի հարաբերակցությունը խախտվել է: Երկու նոր պատգամավորները` Արգիշտի Գևորգյանը և Գառնիկ Դանիելյանը, ովքեր փոխարինում են Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին և «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին, ՀՅԴ-ական են։
Այսպիսով՝ Դաշնակցությունը 29 հոգանոց խմբակցությունում գրեթե 50 տոկոսանոց ներկայություն ունի, մինչդեռ դաշինքի ցուցակը ձևավորվել էր հավասար համամասնության սկզբունքով՝ ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստանի» և քոչարյանականների երկուական թեկնածուների հաջորդականությամբ։
Եթե նկատի ունենանք, որ դաշնակցականի նախկինը չի լինում, ապա Աղվան Վարդանյանին էլ կարելի է գումարել 12 ՀՅԴ-ականին, և կստացվի 13։ ՀՅԴ-ն երբեք ՀՀ խորհրդարանում այսքան ներկայացվածություն չի ունեցել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա