Վրաստանի բյուջեն 2023 թվականին կկազմի 24,3 մլրդ լարի
Վրաստանի խորհրդարանում սկսվել է 2023 թվականի պետական բյուջեի նորացված տարբերակի քննարկումը։ Jnews-ի փոխանցմամբ՝ 2023 թվականին բյուջեի ծախսերի ընդհանուր մասը կկազմի 24,3 մլրդ լարի։
2023 թվականի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները համեմատաբար պահպանողական են գնահատվում։
Իրական տնտեսական աճը նախատեսված է 5%-ի սահմաններում։ Այս ցուցանիշը պահպանվում է միջնաժամկետ հեռանկարում:
ՀՆԱ անվանական կանխատեսումը սահմանվել է 79,6 մլրդ լարի, այսինքն՝ գրեթե 7 500 ԱՄՆ դոլար։ Ենթադրվում է, որ համախառն ներքին արդյունքի անվանական աճը կանխատեսվում է 2026 թվականին մինչև 101,0 մլրդ լարի և 9500 դոլար մեկ շնչի համար։
Հիմնական բյուջեի հարկային եկամուտները սահմանվել են 18,5 մլրդ լարիի չափով, որը կազմում է ՀՆԱ-ի 23,2%-ը։
Բյուջեի ընդհանուր դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 2,8%-ը, մինչդեռ պետական պարտքի մակարդակը ՀՆԱ-ի 39%-ի սահմաններում է։
2022 թվականին կապիտալ ծախսերի ծրագրված ծավալը կազմում էր 6 մլրդ լարի, որը կազմում է ՀՆԱ-ի 8,3%-ը։ 2023 թվականին կապիտալ ծախսերի ծրագրված ծավալը կսահմանվի մինչև 6,1 մլրդ լարի, որը կազմում է ՀՆԱ-ի 7,7%-ը։ Առաջիկա տարիներին կապիտալ ծախսերը նվազում են և մնում ՀՆԱ-ի 7.0%-ի սահմաններում։
Ներկայացված նախագծի համաձայն՝ Վրաստանի 2023 թվականի պետական բյուջեի ընդհանուր եկամուտները նախորդի համեմատ աճել են 19,3 մլրդ լարիով և սահմանվել 21,3 մլրդ լարի։