Փարիզում կբացվի Louis Vuitton-ի առաջին հյուրանոցը
Louis Vuitton շքեղ ապրանքանիշը նախատեսում է իր առաջին հյուրանոցը բացել Փարիզում, հայտնում է Women`s Wear Daily-ն:
Բրենդի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Բերկը հայտնել է, որ ընկերության կորպորատիվ գրասենյակները կվերածվեն հյուրանոցային և առևտրային համալիրի, ներառյալ աշխարհում առաջին Louis Vuitton հյուրանոցը և բրենդի ամենամեծ բուտիկը։
Նշվում է, որ հանուն այդ գաղափարի նորաձևության տունը ստիպված կհրաժարվի կենտրոնական գրասենյակից, որից տեսարան է բացվում դեպի Փարիզի պատմական կենտրոն՝ Էյֆելյան աշտարակից մինչև Աստվածամոր տաճար:
«Հյուրանոցի և խանութի ի հայտ գալն այն է, ինչ ցանկանում են մեր հաճախորդները մեզանից: Նրանք 24/7 փոխգործակցության կարիք ունեն», - ընդգծել է Բերկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա