Բրիտանական նախաճաշի ինդեքսը հոկտեմբերին աճել է 19,5%-ով
Բրիտանական նախաճաշի ինդեքսը, որը հաշվարկել է Bloomberg-ը Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալների հիման վրա, հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 19%-ով: Վիճակագրությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ինդեքսը ներառում է 10 ապրանքատեսակների գները, որոնք ավանդական անգլիական նախաճաշի մաս են կազմում՝ նրբերշիկը, բեկոնը, ձուն, հացը, կարագը, լոլիկը, սունկը, կաթը, թեյը և սուրճը։
Սեպտեմբերի համեմատ այս հավաքածուն թանկացել է 0,6%-ով և այժմ արժե 32,98 ֆունտ (39,23 դոլար):
Ամենաշատը տարեկան կտրվածքով թանկացել է կաթը` 51,2%-ով: Կարագը թանկացել է 30,9%-ով, ձուն՝ 23,1%-ով, լոլիկը՝ 20,8%-ով։ Գների ամենաչափավոր աճ են գրանցել սունկը (+5%) և թեյը (+8,4%)։
«Սուպերմարկետները ստիպված են ավելացված ծախսերի մի մասը փոխանցել սպառողներին, ովքեր արդեն ճնշումների տակ են: Առավել մտահոգիչ է հիմնական սննդատեսակների թանկացումը», - ասում է PricewaterhouseCoopers-ի փորձագետ Լիզա Հուկերը:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանական բանկերը ֆունտի անկման պատճառով դադարեցնում են հիփոթեքային վարկերի տրամադրումը
- Բրիտանական ընկերությունների 71%-ը տուժել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
- Բրիտանական կառավարությունը մերժել է Ռուսաստանի պատվիրակության մուտքը ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու համար
- Սննդաբանը հայտնել է իդեալական նախաճաշի գաղտնիքը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա