Բևեռի երիտասարդները պատրաստվում են նստացույցի
Բևեռի երիտասարդական թևը հայտարարում է նստացույց սկսելու մտադրության մասին։ տարածած հաղոևդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Հաշվի առնելով Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը` մենք` Բևեռի երիտասարդներս, շտապ կարգով իրականացնելու ենք նստացույց։
Մեր պահանջն է՝ հարգել մարդու կյանքի և առողջության իրավունքները, ըստ այդմ, քաղաքական պատվերի շրջանակներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անարդարացիորեն բանտված Վարուժան Ավետիսյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց` կյանքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով»։
Նստացույցը նախատեսված է վաղը արդարադատության նախարարության շենքի մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալվել է Վարուժան Ավետիսյանը
- Պավլիկ Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարով
- Վարուժան Ավետիսյան. Մենք դեմ ենք հանրային պաշտպան ունենալուն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան