Լեհաստանի տարածքում երկրորդ ընկած հրթիռի հետքեր չեն հայտնաբերվել
Լեհաստանի տարածքում երկրորդ ընկած հրթիռի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Անջեյ Դուդան։
«Առայժմ Լեհաստանի Հանրապետության տարածքում երկրորդ հրթիռի հետքեր չեն հայտնաբերվել»,- Դուդայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Նոյեմբերի 15-ի երեկոյան լեհական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե իբր երկու հրթիռ է ընկել երկրի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։
Նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ Վարշավան տեղեկություն չունի, թե դրանք ում հրթիռներն են եղել։ Միաժամանակ Լեհաստանի ԱԳՆ-ն պնդում էր, որ հրթիռները ռուսական արտադրության են։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինա-լեհական սահմանի մոտ թիրախային ոչ մի հարված չի հասցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան