Կառավարությունը 1 մլրդ 235 մլն դրամ հատկացրեց ճանապարհաշինության 3 ծրագրին
«Վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի շուրջ առաջացել են որոշակի պարտավորություններ, ծրագրեր կան, որոնք ավարտում ենք և անհրաժեշտ է վճարել շինարարներին, խորհրդատուներին կամ տեխնիկական հսկողներին»,-գործադիրի նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելովՀՀ բյուջեից գումարների հերթական վերաբաշխման նախագիծը:
Նա հայտնեց, որ դրանք ուղղվելու են «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի» ծրագրին, Վանաձոր-Բագրատաշեն-Ալավերդի Մ-6 մայրուղու 56 կմ հատվածին, որը գրեթե ավարտվել է և մի հատվածը մնացել է հաջորդ տարվան, երրորդը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի 17.1 կմ երկարությամբ Թալին-Լանջիկ հատվաածին, որը նույնպես, ըստ նախարարի, ընդհանուր առմամբ ավարտված է:
«Այդ երեք ծրագրերի համար առաջրակվում է միջծրագրային վերաբաշխում իրականացնել 1 մլրդ 235 մլն դրամի չափով, որից 595 մլն դրամն առաջին ծարգրի համար է, 460 մլն-ը՝ Մ-6 ծրագրի և 180 մլնը՝ Թալին լանջիկ ճանապարհի»,-ասաց Սանոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ շարքային քաղաքացին կտուգանվի 20-300 հազար դրամ իր հայտարարգիրը չհաստատելու դեպքում
- «Հրաշք գրուպ» և «Պարկ գրուպ» ՍՊԸ-ներն այսօր կառավարությունից արտոնություններ կստանան
- Կառավարությունն այսօր կնվազեցնի ՍԴ-ի նախագահի, փոխնախագահի և դատավորի լրացուցիչ աշխատավարձը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան