«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը կադրային նոր քաղաքականությունը կսկսի նոր տարուց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռուբեն Վարդանյանը չի շտապում կառավարության կազմում փոփոխություններ անել։
Դա առաջին հայացքից տարօրինակ է, քանի որ նա ստացել է կառավարման լայն լիազորություններ. եթե Արտակ Բեգլարյանը պետնախարարի պաշտոնում 5 ոլորտ էր ղեկավարում, ապա Ռուբեն Վարդանյանի վերահսկողության տակ են բոլոր նախարարությունները, բացի ուժայիններից, ինչպես նաև կառավարությանն առընթեր բոլոր մարմինները, մինչև անգամ ԱԳՆ-ն, որն Արցախի քաղաքական շրջանակները նոնսենս են համարում, քանի որ պետության գլուխն է արտաքին քաղաքականությունը որոշում։
Լուրեր կան, որ Վարդանյանը չի շտապում մի քանի պատճառներով, թեպետ ի սկզբանե ցանկացել է իր մարդկանց նշանակել գերատեսչությունների ղեկավարներ և Հայաստանից է փորձել մարդ հրավիրել, սակայն Արցախում նրան հասկացրել են, որ այդ քայլը չի ներվի։ Կարող է 1-2 հայաստանցի ներգրավել կառավարության կաբինետում, բայց ոչ ավելին։ Հիմա նա չի շտապում, որ «թշնամիների» բանակ չձևավորի իր դեմ։ Ասում են, թե որոշել է՝ ով պետք է լքի, ով մնա, ոմանց էլ ժամանակ է տվել՝ գուցե կարողանան իր հետ համագործակցել։
Ամեն դեպքում, կադրային նոր քաղաքականությունը կսկսի նոր տարուց։ Մեզ ասացին նաև, որ կա պայմանավորվածություն, որ ինչ-որ փուլից նաև ուժային կառույցներն են անցնելու Վարդանյանի վերահսկողության տակ։ Արցախում այլևս չեն կասկածում, որ սահուն իշխանափոխության գործընթաց է սկսվել, և Արայիկ Հարությունյանն իր լիազորությունները դանդաղ պատվիրակում է Վարդանյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան