Շվեդիան փոխում է սահմանադրությունը հանուն Թուրքիայի
Շվեդիայի խորհրդարանը չորեքշաբթի հավանություն է տվել սահմանադրության փոփոխություններին, որոնք խստացնում են հակաահաբեկչական օրենսդրությունը: Նոր կանոնները թույլ կտան «սահմանափակել ահաբեկչական գործունեության հետ կապված խմբերի հավաքների ազատությունը»։
Եվրանյուզի հաղորդմամբ, Շվեդիայի հիմնական օրենքում այս փոփոխությունները կատարվել են հանուն Թուրքիայի, որը մինչ այժմ արգելափակում է սկանդինավյան թագավորության մուտքը ՆԱՏՕ։
Այժմ Շվեդիայի համար ավելի հեշտ կլինի գործեր հարուցել քրդական կազմակերպությունների հետ կապված անձանց դեմ, որոնք Անկարան համարում է ահաբեկչական, առաջին հերթին Քրդական աշխատավորական կուսակցությունը։
Անցյալ շաբաթ Շվեդիայի վարչապետը Թուրքիա կատարած այցի ժամանակ ընդգծել էր, որ իր կառավարությունը մտադիր է խստացնել ահաբեկչության դեմ պայքարը։
Շվեդիան երկար ժամանակ է ապաստան է տրամադրել այն կազմակերպությունների անդամներին, որոնց ոչ միայն Անկարան է համարում ահաբեկչական, այլև Վաշինգտոնը և Բրյուսելը: Իրավիճակը փոխվել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, սակայն Թուրքիան արգելափակել է նրա թեկնածությունը։
Չորեքշաբթի օրը հաստատված փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն հաջորդ տարվա հունվարի 1-ից։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ. Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Անկարայի հանդեպ իրենց պարտավորությունները
- Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան կարող են հոկտեմբերին քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը
- Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիային չեն հանձնում վերջինիս կողմից հետախուզվող այլախոհներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան