Ուկրաինան հետախուզում է հայտարարել Ռամզան Կադիրովի նկատմամբ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության տվյալների բազային։
Ըստ փաստաթղթի՝ նա մեղադրվում է երկու հոդվածով, այդ թվում՝ «ագրեսիվ պատերազմ կամ ագրեսիվ ռազմական գործողություններ վարելը»։ Ուկրաինայի քրեական օրենսգրքի համաձայն՝ այն նախատեսում է ազատազրկում՝ տասից տասնհինգ տարի ժամկետով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի անվտագության ծառայությունը հետախուզում է հայտարարել շուրջ 700 բարձրաստիճան ռուսաստանցիների նկատմամբ։ Նրանց թվում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը և Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա