Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հետ բանակցություններին. Ռյաբկով
Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հետ բանակցություններին, սակայն Կիևն է, որ չի ցանկանում բանակցություններ վարել Մոսկվայի հետ, ինչի պատճառով էլ նախապայմաններ է առաջ քաշում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Բանակցային դիրքորոշումը բազմիցս ձևակերպվել է մեր ղեկավարության կողմից։ Մենք դեմ չենք Ուկրաինայի հետ բանակցություններին»,- ասել է Ռյաբկովը։
Միաժամանակ նա նշել է, որ «որքան երկար ձգձգվի ոչ բանակցությունների գործընթացը, այնքան ավելի դժվար կլինի համաձայնության գալը»։
«Բանակցությունների դուրս գալը՝ ունենալով նախնական հակաարդյունավետ պայմաններ, նշանակում է, որ մարդիկ բանակցություններ չեն ուզում և արդյունք չեն ուզում։ Սա հենց այն է, ինչ մենք հիմա տեսնում ենք Կիևի դիրքորոշման մեջ։ Նրանք բանակցություններ չեն ուզում, դրա համար էլ նախապայմաններ են առաջ քաշում»,- ընդգծել է Ռյաբկովը։
Նա նա հավելել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Կիևի կողմից առաջ քաշվող նախապայմանները, այդ թվում՝ զորքերի ամբողջական դուրսբերումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները