Ապրիլյանի մասնակիցներ Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ 2016 թվականի ապրիլին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Քյարամ Քալաշի Սլոյանին և 3-րդ հրաձգային ջոկի ՊԿ-գնդացրորդ, շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը:
Արցախի Հանրապետության կառավարությունից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում նախագահ Հարությունյանը հանդիպել է Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի հարազատների հետ ու հանձնել նրանց «Ոսկե արծիվ» շքանշանները:
Արարողությանը ներկա են եղել հերոսների հարազատները, մարտական ընկերները, Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները:
Իր խոսքում նախագահ Հարությունյանը Արցախի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներին՝ հայրենասեր ու անձնուրաց որդիներ դաստիարակելու համար՝ նշելով, որ իրենց վստահված դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թվականի ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում:
«Արցախը մեր սրբավայրն է, մեզ համար Արցախի հարատևությունն այլընտրանք չունի, քանզի դարեր ի վեր ու մինչ օրս Արցախը եղել ու մնում է հայի արժանապատվությունը»,- իր խոսքում նշել է Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը։
«Մալա Էզիդա» եզդիների ազգային շարժման ղեկավար Այսեր Իսայանը մեծ կարևորություն է տվել օրվա իրադարձությանը, նշել, որ Քյարամն ազգությամբ եզդի առաջին մարտիկն է, ով արժանանում է Արցախի Հանրապետության բարձրագույն պետական պարգևին՝ Արցախի հերոսի կոչմանն, ու այս իրադարձությունը հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության, մարտական եղբայրության հերթական հավաստիացումն է։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 27-ը ապրիլյան պատերազմում անմահացած Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
- Մարտակերտի փրկիչներից Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է
- Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատը Արցախի ճանապարհին է
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- Քյարամ Սլոյանի դպրոցում նախնական զինվորական պատրաստականության կաբինետը կոչվել է նրա անունով
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- Քյարամ Սլոյանի հայրը երկու օրից Արցախ է մեկնելու
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է