Բավականին ծանր թվեր են. Տիգրան Աբրահամյանը՝ պայմանագրային զինծառայությունը թողածների մասին
«Բավականին ծանր թվեր են, հիմա ես չեմ ուզում ներկայացնել վիճակագրություն, թե պատերազմից հետո քանի սպա, քանի պայմանագրային է հեռացել զինված ուժերից»,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խիստ կարևորելով զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը։
Իշխանական լրատվամիջոցի լրագրողը հարցրել էր, Աբրահամյանը վկայակոչում է պարեկի բարձր աշխատավարձը, ինչո՞ւ ժամանակին ճանապարհային ոստիկանն ավելի շատ գումար էին ստանում, քան զինծառայողները։
ԱԺ պատգամավորն ասաց՝ նախկինում ճանապարհային ոստիկանների համար գործել է խրախուսման համակարգ, ապա տնտեսական աճով պայմանավորված պետբյուջեի հնարավորությունները պետք է ուղղել ըստ առաջնահերթությունների։
«Հիմա մենք ունեք շատ ավելի մեծ խնդիր, քան 5-6 տարի առաջ։ Նախ հետպատերազմյան ժամանակի սինդրոմը, որը ծանր ազդեցություն է ունենում զինված ուժերի վրա։ Այսօրվա ստեղծված իրավիճակն ու 5-6, կամ 15 տարի առաջվա վիճակը որևէ կերպ համեմատելի չեն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Զինծառայողների ատեստավորման մասին օրինագիծն ունի բազմաթիվ ռիսկեր
- Լրագրողներին այլևս սպառնում են սահման ուղարկել՝ ենթադրելով, որ դա համակենտրոնացման ճամբար է. Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան