Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ. Փաշինյան
«Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ, երբ իմ տված ուղիղ հանձնարարականը չի կատարվել, երբ ես ասել եմ՝ գնացե՛ք և կանխե՛ք»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարաեց Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր Աջափնյակ վարչական շրջանում վթարային շենքերի ապամոնտաժման աշխատանները Երևանի քաղաքապետաին լիազորելու հարցը:
Նրա խոսքով՝ Բեյրութի պայթյունից հետո ինքը հստակ հանձնարարական եմ տվել, որ գույքագրեն և բացառեն Հայաստանում նման բան կրկնվելու որևէ հնարավորություն:
«Այդ հանձնարարականից ուղիղ 2 տարի հետո տեղի է ունենում «Սուրմալուի» պայթյունը: Անհատական պատասխանատվությունը շատ կարևոր բան է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Մինչ այդ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 10 և 17 հասցեների շենքերը 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու և դրանց տեղում նորերը կառուցելու հարցի քննարկման ժամանակ Փաշինյանն ասաց, որ պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք բնակարան ստանան նորակառույց շենքերում։
«Աստված չանի, մի դեպք լինի` բոլորը կասեն`բա այս 20-30 տարի կառավարությունն ո՞ւր էր նայում։ Մարդկանց իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտության դեպում հարկադրանքի մեխանիզմներ էլ պետք է ստեղծենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա հիշեց, որ դեպքի է ականատես եղել դեպքի, երբ նոր բնակարան ստանալուց հետո քաղաքացիները վերադարձել են իրենց վթարային բնակարանները:
«Այս հարցերը պետք է արագ լուծվեն: Այդ շենքերի քաղաքացիների կացության հարցը լուծվե՞ց` շենքը ժամերի ընթացքում պիտի տեղում չլինի»,-խոսքն ամփոփեց գործադիրի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Ես ասում եմ՝ ոչ, այդ որոշումը չի կայացվելու, բոլորը թող այս գլխից իմանան. Փաշինյանը՝ Վահան Քերոբյանին
- Կառավարությունը 1 մլրդ 235 մլն դրամ հատկացրեց ճանապարհաշինության 3 ծրագրին
- «Հրաշք գրուպ» և «Պարկ գրուպ» ՍՊԸ-ներն այսօր կառավարությունից արտոնություններ կստանան
- Այս տարի ֆերմերներից հավաքագրվել է 866 մլն դրամ ապահովավճար, բայց փոխհատուցվել է 1 մլրդ 200 մլն դրամի վնաս.Արման Խոջոյան