Ներկայացել էր համատիրության աշխատակից և խաբեությամբ տիրացել 560 հազար դրամին
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ համատիրության աշխատակից ներկայացած մի կին օգոստոս ամսին հարսից ու սկեսուրից, նույն բնակարանը սեփականաշնորհելու պատրվակով, առանձին-առանձին պահանջել և ստացել էր ընդհանուր 560 հազար դրամ և խաբեությամբ տիրացել գումարին: Բնակարանը գտնվում է Նոր Արեշում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժին ներկայանում և հաղորդում է տալիս նախ սկեսուրի դուստրը: Ըստ նրա` համատիրության աշխատակից ներկայացած կինը մորից ստացել էր 314 հազար դրամ: Հետո հաղորդում տված հարսը հայտնում է, որ նույն կինը նույն պատրվակով պահանջել և իրենից ստացել է 262 հազար դրամ:
Խարդախության հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ: Համատիրության աշխատակից չհանդիսացող 46-ամյա կինը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
`