ՀՀ շարքային քաղաքացին կտուգանվի 20-300 հազար դրամ իր հայտարարգիրը չհաստատելու դեպքում
«Նախագծերի փաթեթով առաջարկվում է հավանություն տալ ֆիզիակական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումներին»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա զեկուցեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը:
Խաչատրյանը հայտնեց, որ առաջարկվում է 2023 թվականից սկսած հաջորդող 3 տարիների ընթացքում Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգ ներդնել:
Նրա խոսքով՝ հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից:
«Նախատեսվու է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալ գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած տեղեկությունները և այդ հայտարարագիրը նախնական էլեկտրոնային եղանակով նախապատրաստել հայտարարտուի ծանոթացման համար: Յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարտու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հարկային մարմնի ներկայացրած նույնականացման տվյալներով հայտարարատուն, մուտք գործելով հայատարագրերի էլեկտրոնային համակարգ, այնտեղ ստուգելու է իր համար լրացված տվայլների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում դրանցում կատարելու է փոփոխություններ, լարցումներ և հաստատելու է հայտարարգրերի վերջնական տարբերակը:
Նախարարը տեղեկացրեց, որ հայտարարատուն պետք է իր հայտարարագիրը հաստատի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը, հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի:
Նախարարի խոսքով՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև խթանող միջոցառումներ ներդնել՝ սոցիալական կրեդիտների համակարգի տեսքով, որի շրջանակներում հայտարարագիր ներյաացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված և հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝առողջապահությանը, կրթությանը և բնակարային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ, իսկ փոխհատուցման չափերը և սոցիալական ծառայության տեսակները կսահմանվեն կառավարության որոշմամբ՝ օրենքի ընդունմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում:
Տիգրան Խաչատրյանը հյատնեց, որ պարզեցված ընթացակարգ է նախատեսված նաև դսից ստացված եկամուտների հարկման համար: Գործող օրենքով Հայաստանում այդ եկամուտները հարկվում են, եթե այն ավելի բարձր է, քան արտերկում վճարված եկամտահարկը, բայց դրա համար քաղաքացին պետք է ներկայացնի եկամտահարկի վճարումն հաստատող տեղեկանք:
Խաչատրյանի ներկայացմամբ՝ այստեղ պարզեցումն այն է, որ քաղաքցուց արտրեկրում եկամտահարկ վճարելու մասին տեղեկանք չեն պահանջի, բավարարվելով միայն աշխատելու մասին հավաստող փաստաթղթով:
«2024 թ.-ի հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք հանրային ծառայության մասին օրենքով զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, մեկ տարվա ընթացքում1 մլրդ դրամ եկամուտները գերազանցած կազմակերպության բաժնետերը և 2023 թվականի ընթքացում 20 և ավել մլն դրամ փոխառություն ստացածները, հիպոտեկային վարկի եկամտահարկի վերադարձից օգտվողները և արտերկրից եկամուտ ստացող քաղաքացիները:
2025 թվականին հայտարարգիր կներկայացնեն բոլոր վարձու աշխատողները և պայմանագրով աշխատավարձ ստացողները, իսկ երրորդ տարում՝ ՀՀ բոլոր քաղաքացիները:
Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ եթե քաղաքացիան չհաստատի իր հայտարարգիրը, ապա կտուգանվի 20-300 հազար դրամով՝ նայած, թե ո՞ր կատեգորիայի հայտարարատու է համարվում:
Հարակից հրապարակումներ`
- «Հրաշք գրուպ» և «Պարկ գրուպ» ՍՊԸ-ներն այսօր կառավարությունից արտոնություններ կստանան
- Կառավարությունն այսօր կնվազեցնի ՍԴ-ի նախագահի, փոխնախագահի և դատավորի լրացուցիչ աշխատավարձը
- Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան
- 2023-ի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր