Ադրբեջանը մարտական դիրքից կրակել է գյուղաշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Նոյեմբերի 16-ին ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդմամբ, հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Դեպքի մասին ոստիկանքւթյունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։
Հարակից հրապարակումներ`
- Երկու տարում Արցախում Ադրբեջանի կողմից սպանվել է 18 անձ. Արցախի ՄԻՊ
- Հայաստանի ու Արցախի ՊՆ-ները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը
- Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան