ԱՄՆ. Հանրապետականները Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնություն են
ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ Հանրապետականներն ապահովել են Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնության համար անհրաժեշտ 218 մանդատը։ Այս մասին գրում է BBC-ն։
Կանխատեսումների համաձայն, Հանրապետական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում 435 տեղերից Հանրապետականը կստանա 218-223-ը։ Ըստ աղբյուրի, սա բավարար է նախագահ Ջո Բայդենի առաջիկա երկու տարիների օրակարգը կասեցնելու համար:
Դեմոկրատները կպահպանեն Սենատի վերահսկողությունը, երբ հունվարին գումարվի նոր Կոնգրեսը։
Միջանկյալ ընտրություններից հանրապետականների ակնկալիքները չեն արդարացել, նրանք հույս ունեին վերադարձնել վերահսկողությունը երկու պալատների նկատմամբ։
ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են անցկացվում նախագահի ղեկավարման 4 տարիների միջակայքում: Սովորաբար միջանկյալ ընտրություններում գործող նախագահի կուսակցությունը պարտվում է և սա դարձել է պրակտիկա վերջին տասնամյակներում։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին
- Փելոսին այլևս խոսնակ չի լինի. Սուրեն Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքները