Ահաբեկչական գործողություններ Իզեհ և Սպահան քաղաքներում. զոհվել է 9 մարդ
Իրանի Ռադիոհեռուստատեսության կազմակերպության տեղեկացմամբ, չորեքշաբթի գիշեր երկու մոտոցիկլավարներ ահաբեկչություն են իրականացրել Խուզեստան նահանգի Իզեհ քաղաքի կենտրոնական շուկայում՝ հիշյալ շուկա մտնելով և կրակ բացելով ժողովրդի ու ժողովրդի անվտանգության պաշտպանների վրա, ինչի հետևանքով նահատակվել է 7, վիրավորվել 10 մարդ: Այս մասին գրում է ParsToday-ը։
Սպահանում նույնպես ժողովրդի անվտանգության պաշտպանների վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել են անվտանգության 2 ուժեր և վիրավորվել են 8 քաղաքացիներ:
Չորեքշաբթի գիշեր երկու մոտոցիկլավարներ հարձակվելով Սպահանի «Խանե» թաղամասի վրա, կրակ են բացել անվտանգության պաշտպանների վրա:
Վերջին օրերի ընթացքում հետևելով՝ բողոքի ակցիաներ անցկացնելու, թշնամական լրատվամիջոցների կոչին սակավաթիվ մարդիկ հանրահավաք են անցկացրել Սպահան նահանգում, Իզեհում և Իրանի մի քանի այլ քաղաքներում: Վերջիններս վանկարկելով նորմերը խախտող կարգախոսներ հարձակվել են անվտանգության ուժերի վրա: