Հայաստանի հավաքականից արձագանքել են Սլուցկու հետ բանակցությունների մասին տեղեկություններին
Հայաստանի ազգային հավաքականի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը «СЭ»-ի հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկատվությանը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել Լեոնիդ Սլուցկու հետ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գտնվում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ակտիվ որոնումների փուլում և չի մեկնաբանում որևէ մասնագետի հետ բանակցությունների ընթացքը»,- ասել է Հ.Կարապետյանը։
Ավելի վաղ СЭ-ն գրել էր, որ ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկին առաջարկել է ստացել Հայաստանի հավաքականից։ Նոյեմբերի 15-ին նա լքել է «Ռուբինի» գլխավոր մարզչի պաշտոնը։
«Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին մարզիչ է փնտրում ազգային հավաքականի համար։ Նրանք բանակցել են Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի և Լեոնիդ Սլուցկու հետ։ Երկուսն էլ մերժել են առաջարկը»,- գրում է sport-express.ru կայքը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ-ն բանակցել է ռուս մարզիչ Վալերի Կարպինի հետ
- ՀՖՖ-ն արձագանքել է Տալալաևի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին լուրերին