Պարզ է, որ բոլոր նպատակներին չհասանք. Ռոման Բերեզովսկի
Նոյեմբերի 16-ին Պրիշտինայում կայացել է Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Պարզ է, որ մենք բոլոր նպատակներին չհասանք, որովհետև չհաղթեցինք, մի քիչ չհերիքեց մեզ։ Բայց շատ գոհ ենք, որ բազմաթիվ ֆուտբոլիստներ դուրս եկան դաշտ ու կարողացան ցուցադրել իրենց որակները։ Քիչ ուշ ավելի սառը գլխով կվերլուծենք ու կարծիք կկազմենք»,- Կոսովո-Հայաստան ընկերական խաղից հետո կայացած ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին։
Նրա գնահատմամբ, ֆուտբոլիստները բավականին վստահ դաշտ դուրս եկան։
«Հակոբ Հակոբյանը շատ մեծ աշխատանք տարավ թե առաջին կեսում, թե երկրորդի սկզբում։ Ուզում էինք թարմություն, դրա համար փոփոխություններ արեցինք, Դավիթ Տերտերյանին դաշտ դուրս բերեցինք, Կամոյին տեղափոխեցինք ձախ։ Շատ լավ ստացվեց, որ երկրորդ գոլը Կամոն խփեց»,-ասաց Ռոման Բերեզովսկին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան