«Դրախտի դարպասը»՝ «Լավագույն խաղարկային ֆիլմ»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում (Pomegranate Film Festival) արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։
«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։
Ֆիլմի մասին
Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան), 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի ՍՈՖԻԱ ՄԱՐՏԻԻ (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա մարտի դաշտում արված լուսանկարները...
Հարակից հրապարակումներ`
- «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ AMC կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում
- «Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունը AMC կինոթատրոնների ցանցում
- Արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը միջազգային փառատոնում մրցանակների է արժանացել
- Սկսվել է Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքը
- Արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով բացվել է Սալենտոյի միջազգային փառատոնը