Սերգեյ Լավրովը կժամանի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23ը կլինի Երևանում՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներին։
Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարության տեղեկությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերի 22-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան