«Ժողովուրդ». Փաշինյանը Վլադիմիր Պուտինին պարբերաբար հավատարմության «մեսիջներ» է ուղարկում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օր օրի ավելի ու ավելի է ամրապնդում համոզումը, որ Հայաստանում իր իշխանությունից ավելի ռուսահպատակ իշխանություն երբևէ չի եղել: Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պարբերաբար հավատարմության «մեսիջներ» է ուղարկում, թե պաշտոնական Մոսկվայի թելադրած գծից միլիմետր անգամ չի հեռանա: Ապացույցը երեկ՝ նոյեմբերի 16-ին, խոհրդարանում արված այն հայտարարությունն էր, թե իր կաբինետը վաղուց՝ դեռևս 2021-ի հունվարին է ընդունել, այսպես ասած, «խաղաղության պայմանագրի» մասով ռուսաստանյան առաջարկները:
Ավելին՝ փորձելով կռիվ գցել ընդդիմադիր խմբակցության լիդերների ու ՌԴ նախագահի միջև՝ հարց էր բարձրացնում, թե ընդդիմադիրներն ինչ կարծիքի են այդ առաջարկների մասով ու արդյոք դեմ չեն դրանց:
Փաշինյանի նման գործելաոճն ու նման բնույթի ելույթներն իհարկե նոր բան չեն, նորություն է սակայն այն, որ նրա թիմի անգամ ամենաընդգծված «արևմտամետները», կամ ժամանակին ամենատարբեր դրամաշնորհներ ստացածները, ըստ երևույթին, իրենց քաղաքական առաջնորդի հրահանգով՝ այժմ Ռուսաստանի մասին խիստ լոյալ, առավել հաճախ՝ դրական են արտահայտվում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք անկեղծացան, թե հատկապես Ադրբեջանի կողմից իրականացված վերջին՝ սեպտեմբերտասներեքյան ռազմական էսկալացիայից հետո, երբ սկսել են բարձրաձայնել՝ ուր է մեր անվտանգության երաշխավորը, ներքին հորդոր են ստացել իջեցնել պահանջատիրական տոնն ու խոսույթը, բոլորովին այլ՝ բարեկամական, դաշնակցային հարթություն տեղափոխվել: Այժմ, փաստորեն, իշխանավորները՝ հանձին վարչապետ Փաշինյանի, ՌԴ նախագահին ամենօրյա ռեժիմով հավատարմություն հայտնելու պարտավորություն են ստանձնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան