Մենենդես. Ուկրաինան է Ադրբեջանին մատակարարել Ղարաբաղում օգտագործվող սպիտակ ֆոսֆորային ռումբերը
Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորի զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ելույթ ունենալով իր հանձնաժողովում անցկացվող լսումներին, որտեղ քննարկվում է իրավիճակը Անդրկովկասում, նա հայտարարել է, որ այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառման մասին լայնորեն լուսաբանվել է։
Նշենք, որ լսումներին որպես պատասխանող կողմ հանդես է եկել Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերեն Դոնֆրիդը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։
Ռոբերտ Մենենդեսը հարցրել է, թե արդյոք տեղեկություն ունեն Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից սպիտակ ֆոսֆորով զինամթերքի կիրառման մասին, ինչը մեծ արձագանք է գտել։ Ռիկերը, նայելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերեն Դոնֆրիդին, ասել է, որ ինքը չի լսել այդ դեպքերի մասին:
«Ինչպե՞ս չեք լսել։ Ի վերջո, սպիտակ ֆոսֆորի դեպքերը լավ փաստագրված են: Ցավոք, այդ զինամթերքը մատակարարվել է Ուկրաինայի կողմից»,- արձագանքել է Մենենդեսը:
Սպիտակ ֆոսֆորն օգտագործվում է ավիացիոն ռումբերի, ավիացիոն կասետային զինամթերքի, հրետանային արկերի, ականների, ինչպես նաև խառնուրդների համար: Հրկիզվող զենքերը սովորական զենքեր են, սակայն ՄԱԿ-ի 1980-ի Անմարդկային զենքերի մասին կոնվենցիայի երրորդ արձանագրությունն արգելում է դրանք օգտագործել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ, ինչպես նաև քաղաքացիական տարածքներում ռազմական օբյեկտների վրա հարվածների ժամանակ: Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում դասակարգել ֆոսֆորային ռումբերը որպես քիմիական զենք։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջվում է Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ զեկույց տրամադրել
- FRANCE 24. ԼՂ-ում Ադրբեջանի կիրառած ֆոսֆորային զինատեսակն այնքան սարսափելի է, որ վնասում է ոչ միայն վիրավորվածին, նաև նրան օգնողին
- Ադրբեջանի՝ ֆոսֆորային զենքի օգտագործումը ոչ միայն միջազգային հանցագործություն է, այլև՝ անզորություն
- Արցախում անտառներ են այրվում թշնամու գործածած սպիտակ ֆոսֆորից. ՇՄՆ-ն դիմել է միջազգային կառույցներին
- Շոմբի Շարփն ուշադրություն է հրավիրել Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառմանը
- Ադրբեջանական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ․ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին