Apple-ի զգուշացումը հայաստանցի գործիչներին. Պետական ծառայությունները ձեզ գաղտնալսում են
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, որ մշտապես քննադատում է գործող իշխանություններին, գրում է.
«Apple-ից պաշտոնական նամակ եմ ստացել, որով ինձ տեղեկացնում են որ իմ հեռախոսը պետական ծառայությունների կողմից գաղտնալսման նպատակով ենթարկվել է հարձակման: Apple-ի կարծիքով իմ համեստ անձը թիրախավորել են որպես ակտիվիստ կամ անկախ ժուռնալիստ: Նամակում բաց տեքստով հուշում են որ իմ հրապարակային գործունեությունը խիստ անհանգստացրել է պետությանը և նրանք որոշել են գաղտնալսել իմ հեռախոսը: Բոլոր մութ և դավադիր ուժերին անհատներին խնդրում եմ ժամանակավորապես ինձ հետ կապը դադարեցնել: Մինչև հարցի լուծումը կշփվեմ հրապարակային ֆորմատով:
#Դըմոքրըսի»։
Cyberhub.am-ն օրեր առաջ տեղեկացրել էր.
«Նոյեմբերի 10-ին մի շարք քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ Apple ընկերությունից iMessage-ով և/կամ Mail-ով հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ իրենց հեռախոսները ենթարկվել են Պետական մակարդակով իրականացվող հաքերային հարձակման։ Apple-ն առաջարկում է հաղորդագրությունը ստացած մարդկանց՝ հետևել այս էջում տրված ցուցումներին»։
CyberHUB-ը պատրաստ է նմանօրինակ ահազանգ ստացած լրագրողներին, քաղհասարակության ներկայացուցիչներին և հասարակական ակտիվիստներին անվճար աջակցություն ցուցաբերել՝ սարքի անվտանգությունը ստուգելու, Pegasus կամ Predator կիբեռզենքի հետքերը հայտնաբերելու ուղղությամբ»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, արձագանքելով խնդրին, գրել էր.
«Բացահայտվեցին այլ վարակման դեպքեր։ Ընդհանուր մեզ հայտնի զոհերի ցանկը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք շատ լուրջ ազգային անվտանգության խնդրի հետ։
Հ.Գ. հարձակման զոհերի անունները մի հարցրեք։ Եթե այդ մարդիկ իրենք հանրայնացնեն, կիմանաք։ Մնացած դեպքերում մենք պահում ենք գաղտնիությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր գործիչներ Apple-ից նամակ են ստացել հաքերների հարձակման մասին
- «Հրապարակ». Իշխանությունը Pegasus-ով փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին․նրանք բացում են հղումն ու ընկնում ԱԱԾ-ի ծուղակը
- «Կասպերսկի». Ինչպես պաշտպանվել Pegasus-ից և այլ մոբայլ լրտեսներից
- Փորձագետը բացատրում է՝ ինչո՞ւ է վստահ, որ Վանեցյանի դեմ Pegasus կիրառել են Հայաստանի հատուկ ծառայությունները
- Սամվել Մարտիրոսյան. Մեկ թիրախին Pegasus-ով վարակելու համար մի քանի տասնյակ հազար դոլար կարող է ծախսվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան