Սամվել Մարտիրոսյան. Զգուշացում հնարավոր վտանգի մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ զգուշացրել է հնարավոր վտանգի մասին.
«Զգուշացում հնարավոր վտանգի մասին.
Հարգելի հայրենակիցներ։ Վերջին օրերին տարածվում է նման մի հավելված, որը թույլ է տալիս մտնել մի ծրագրի մեջ, որտեղ տեսանյութեր նայելու դիմաց գումար են վճարում։ Ընդ որում կրիպտոյով։ Ընդ որում, մտնելու համար պետք է նախնական 18 դոլար մտցնել համակարգ։ Լիքը մարդ հարցնում է, թե սա վստահելի է, թե վտանգավոր։
Ես չեմ կարող ասել, թե մի օր գումարով կքցեմ, թե ոչ։ Բայց հավելվածը ինքնին այնպիսին է, որ ստեղծողները չեն կարողացել տեղադրել մարքետները։ Քանի որ բուն ծրագիրը իր բնույթով Տրոյան է։ Այսինքն, լրտեսական վիրուսի նման մի բան։ Ընկնելով հեռախոսի մեջ, ստանում է այլանդակ քանակի թույլտվություններ։ Ու մի օր կարող ա չար խաղեր խաղալ ձեր հետ։
Եզրակացություն. եթե օգտվում եք, հետո մի վատ բան եղավ, չնեղանաք»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյանը՝ Վոթզափով ստացվող նամակների մասին. Բողոքել և բլոկել
- Ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել․ Սամվել Մարտիրոսյան
- Սամվել Մարտիրոսյան. GetContact-ը իդեալական լրտեսական գործիք է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան