Տարանտինոն անվանել է իր լավագույն ֆիլմը
Հոլիվուդյան աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն անվանել է իր լավագույն ֆիլմը։
«Ես, իհարկե, կարող էի ասել՝ «Օ, այո, իմ բոլոր ֆիլմերն ինձ համար երեխաներ են»: Բայց ես իսկապես կարծում եմ, որ դրանցից լավագույնը «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն է»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ռեժիսորը։
Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 374 միլիոն դոլար։ 2020 թվականին այն ստացել է «Օսկարի» տասը անվանակարգ, իսկ Բրեդ Փիթը ստացել է արձանիկը՝ երկրորդ պլանի տղամարդու դերի համար։
Կատակերգական դրաման, որի գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին, ներկայացնում է դերասան Ռիկ Դալթոնի և նրան փոխարինող կասկադյոր Քլիֆ Բուտի պատմությունը, որոնք փորձում են մտնել կինոարդյունաբերություն։ Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Չարլզ Մենսոնի բանդայի կողմից իրականացվող սպանությունների ֆոնին։ Նրանց հարևանությամբ բնակություն են հաստատում ռեժիսոր Ռոման Պոլանսկին և դերասանուհի Շերոն Թեյթը, որն այդ ամառ զոհվում է Չարլզ Մենսոնի բանդայի ձեռքով:
Հարակից հրապարակումներ`
- Կինոյի պատմության մեծագույն ֆիլմը՝ ըստ Տարանտինոյի
- Տարանտինոն հայտնել է, թե որն է տասնամյակի լավագույն ֆիլմը
- Հոլիվուդի լավագույն դերասանը՝ ըստ Քվենտին Տարանտինոյի
- Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը կվերածվի մինի-սերիալի
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար