Ալիևը փակագծեր է բացել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ է, որ խաղաղության պայմանագրում ներառվեն Արցախում ապրող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դրույթներ։ Այդ մասին նա հայտարարել է ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
«Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները հակասում են միմյանց։ Նրանք ասում են՝ ճանաչում են մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ոչ միայն ասում են, Սոչիում ու Պրահայում նաև փաստաթուղթ են ստորագրում, իսկ դա նշանակում է ինքնիշխանություն երկրի ողջ տարածքում։
Մենք բոլորս հասկանում ենք՝ ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ նրանք ցանկանում են խաղաղության պայմանագրում ներառել հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր։ Մենք չենք համաձայնում դրան»,-ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան