Քաղաքական 09:49 17/11/2022 Հայաստան

Աշոտյան. Ես «փողերի լվացող» չեմ, բայց Նիկոլ Փաշինյանը դավաճան է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անցած գիշեր ուղիղ եթերով ամփոփել է նախորդ օրը։

Նրան չի ուրախացրել իրեն չձերբակալելու փաստը. «Լավ չի։ Ես ասել եմ, ինձ ձերբակալելով, կալանավորելով չեն վախեցնի։ Եթե այդպիսի բան լինի, ապա կամ կալանավայրից կհանեն իմ դիակը, կամ ես Նիկոլի քաղաքական դիակը վերջապես դուրս կբերեմ այդ կաբինետից։ Նիկոլը պատրաստ չէ այդ երկընտրանքին։ Առաջին պատճառը սա է, որ ինձ չեն ձերբակալել»։

Աշոտյանի խոսքով, երկրորդ պատճառը ԵԺԿ գլխավոր քարտուղարի թվիթերյան գրառումն է, որով քննադատեց այս իշխանություններին. «Շատ արագ եվրոպական քաղաքական հանրությունից եղավ արձագանք. եվրոպական ամենախոշոր կուսակցության գլխավոր քարտուղարը թվիթերյան իր էջում գրառում կատարեց ու խստորեն դատապարտեց այս իշխանությունների գործողությունները։ Սա որոշակի հստակ զսպող մեխանիզմ հանդիսացավ փաստորեն այս խունտայի համար»։

ՔԿ-ում Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց են ընտրել երկրից հեռանալու արգելքը, ինչը, ըստ քաղաքական գործչի, խոչընդոտ է իր արտաքին քաղաքական աշխատանքի համար։

«Քաղաքական գործունեության մեջ իմ երկրի, իմ ժողովրդի, Արցախի շահերը ներկայացնելը իմ «ալֆան և օմեգան» է: Ինձ զրկելով միջազգային հնարավորություններից, սահմանափակելով այդ հնարավորությունները մեծ խոչընդոտ է լինելու արտաքին քաղաքական աշխատանքի համար, հետևապես ՝ նաև մեր շահերի ներկայացման համար՝ արտերկրում»,-ասաց նա։

Մեղադրանքի մասին խոսելիս Աշոտյանն այն որակեց զավեշտ։

«Փողերի լվացում։ Չէ մի չէ, մի հատ էլ տրաֆիկինգի հոդված դնեիք, մարդու օրգանների առեւտրի կամ էլ իսլամիստական ահաբեկչության։ Ինձ մեղադրանք է առաջադրվել մեկը մյուսից զավեշտալի հոդվածներով:

Նախարար լինելը չէր պայմանավորում բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը, հետևաբար, պաշտոնական դիրքի չարաշահում տեսնելու համար պետք է աշխարհին նայել կա՛մ Նիկոլի աչքերով, կա՛մ լինել շատ ծանր թմրամիջոցների ազդեցության տակ:
Ֆեյսբուքում կատակների, կսմիթների առարկա է դարձել «փողերի լվացման» մեղադրանքը:


Մեզ համար զավեշտալի այդ հոդվածը, սակայն, միջազգային, եվրոպական հանրության մեջ  շատ ծանր հոդված է (money laundering): Նիկոլի փորձերն  ինձ գցել իմ եվրոպացի գործընկերների աչքերում, «հուշտ» անել նրանց ՝ սին են: Նիկոլ Փաշինյանը չի հաջողելու. այդ հոդվածը հայոց այբուբենի «երկրորդ տառի շառ է»:Իրավապահ համակարգն ու Քննչական կոմիտեն շարադրությունների մրցույթ էին հայտարարել՝ ով Աշոտյանի վրա «դանոս» կգրի: Քանի որ մրցույթին ոչ մեկ չմասնակցեց, որոշեցին իրենք գրել մի շարադրություն:«Դանոս» Աշոտյանի վրա շարադրության մրցույթում, ամենադրամատիկ անվանակարգում հաղթող է ճանաչվել ՔԿ և դատախազության կողմից մոգոնված տեքստը: ՔԿ-ն և Դատախազությունը ինչպես Զիտան և Գիտան են, Մարքսը և Էնգելսը: Բոլոր փաստաթղթերը թվագրված են 16.11-ով, մինչդեռ իմ ելքը ՀՀ-ից արգելվել էր դեռևս առավոտյան. ակնհայտ է, որ կայացվել է քաղաքական որոշում, որից հետո կցվել էր, «թխվել» էր  մակուլատուրա:Իմ դեմ գործ հարուցելը փորձ է ինձ լռեցնելու և շեղելու բուն օրակարգից, որից Նիկոլի համապատասխան տեղերը մրմռում են»,-մանրամասնեց Աշոտյանը։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա խոսեց նաև ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին.

«Նիկոլն այնքան էր կարևորում արցախյան «խաղաղության պայմանագրի» շուրջ զրույցը, որ ԱԺ-ում խախտվեց ԱԺ կանոնակարգ-օրենքը. վարչապետ կոչվող էակը մեներգեց այնքան, որքան ուզեց: Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց ՝ ՀՀ քաղաքական դաշտում կա կոնսենսուս ՝ ռուսական տարբերակի շուրջ: Ես հայտարարում եմ, որ ՀՀԿ-ի և «Պատիվ ունեմ»-ի դասակարգման մեջ տարբերակները չեն դիտարկվում  ըստ իրենց աշխարհաքաղաքական, քաղաքական ծագման երկրի կամ մայրաքաղաքի:
Մենք ասում ենք մեր սկզբունքները և որ տարբերակի մեջ այդ սկզբունքները պահպանված կլինեն, այդ տարբերակն էլ, որպես սկզբունքից բխող հետևանք, կլինի ընդունելի: Մեզ որակն է պետք, չենք նայելու «made in» որտեղ է: Նիկոլն ասում էր ՝ ոտքով, գլխով, ձեռքով, բոլոր հնարավոր և անհնար դիրքերով 2021-ի հունվարից սատարում է ռուսական տարբերակը:

.ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐ.
.Դուք հիշու՞մ եք որևէ դեպք, 2021-ի հունվարից սկսած, որ Նիկոլը սատարում է ռուսական տարբերակը, դուք առհասարակ գիտեի՞ք, որ կան տարբերակներ:
.2 շաբաթ առաջ Նիկոլը հայտարարում էր, որ 2022-ի սեպտեմբեր ամսից է սատարում այդ տարբերակը, իսկ հիմա ՝ 2021-ի հունվարից է նշում:
.2021-ի հունվարից ռուսական տարբերակին սատարող «տղեն» իր ընտանեկան թերթում ընդդեմ ռուսների հոդված կգրի՞:
.Ռուսական տարբերակ սատարող մարդն ասում է ՝ մենք վերջերս, Վաշինգտոնում ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր առաջարկությունները «խաղաղության» պայմանագրի հետ կապված:
.Խելագարվել կարելի է, եթե դու սատարում ես ռուսական տարբերակը, Վաշինգտոնում, какого хрена, առաջարկ ես փոխանցում:
.Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, թե՛ Արարատ Միրզոյանն ասում էին պետք է տարանջատենք արցախյան հիմնախնդիրը հայ-ադրբեջանական համաձայնագրից:
.Այսօր Նիկոլն ասում է, եթե Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը երաշխավորված լինի, համաձայնագիրը պատրաստ ենք կնքել:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Ռուսական տարբերակի մեջ չկա Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պահպանման նոր մեխանիզմների հարց Ադրբեջանի ներառմամբ 2 պատճառով.
1. Ռուսական տարբերակում Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորքն է:
2. Ռուսական տարբերակը չի սևեռվում անվտանգության և իրավունքների վրա, որովհետև ասվում է ՝ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգում ենք:
.Նիկոլ Փաշինյանը գողացել է ընդդիմության խոսույթը և մի քանի օր է «ազգային գործիչ» է խաղում, բայց տակից «թսան բլոճի» հոտը մնում է:
.Մի՛ կերեք Նիկոլ Փաշինյանի ՝ վարելահողի «կտերը»:
.Ես «փողերի լվացող» չեմ, բայց Նիկոլ Փաշինյանը դավաճան է»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}