Զելենսկին հայտարարել է՝ «ազդանշաններ» է ստացել բանակցությունների համար Ռուսաստանի պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է՝ գործընկերներից ազդակներր է ստացել, որ Ռուսաստանը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել և առաջարկել է հանրային ձևաչափ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ես ազդանշաններ եմ ստացել պետությունների ղեկավարներից, որոնք ասում են՝ մենք կարծում ենք, որ Պուտինը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել։ Եվ ես ասացի՝ մենք հանրային ձև կառաջարկենք»,- նշել է Զելենսկին՝ լրագրողների հետ զրույցում։
Նա նաև ընդգծել է՝ չի ցանկանում, որ բանակցություններն ընթանան «կուլիսներում»։
Զելենսկին նոյեմբերի 8-ին նշել է Ուկրաինայի պայմանները երկխոսություն սկսելու համար։ Նրա խոսքով, դա «տարածքային ամբողջականության վերականգնում է, բոլոր կորուստների փոխհատուցում, յուրաքանչյուր ռազմական հանցագործի պատիժ և երաշխիքներ, որ դա այլեւս չի կրկնվի»։
Ավելի վաղ Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ուժի մեջ մտցնելու մասին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու անհնարինության մասին: Նա նաև հայտարարել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ ոչ մի բանակցություններ չի վարի, քանի դեռ Պուտինը նախագահ է:
Հարակից հրապարակումներ`
- WP. Զելենսկին Խերսոնում հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղության
- Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Զելենսկու հետ քննարկել Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները
- Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների նոր պայմանի մասին
- Զելենսկին Նիկոլից ավելի թասիբով է. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները