«Ժողովուրդ». Փաշինյանն իր հայտարարություններով հերթական անգամ խաբել ու մանիպուլացրել է հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2022 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ հայտարարությունն է արել ու մանիպուլացրել հասարակությանը:
Մասնավորապես՝ այդ օրը նա հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքների առաջին իսկ կետով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի յոթ շրջանների հանձնում Ադրբեջանին։ Նա այդպիսի հայտարարություն արեց՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին:
«Եթե Սանասար և ոչ Կուբաթլի, ապա ձեր լիդերներն ինչո՞ւ էին 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ կետ առաջին՝ յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին», – ասել էր նա:
Իսկ ո՞րն է իրականությունը: 2007 թվականի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է ոչ թե յոթ շրջանները հանձնելուն, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին։
«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում»,- նշված էր փաստաթղթում։ Տարածքների վերադարձի մասին խոսվում է երրորդ կետում, ըստ որի՝ նախկին ԼՂԻՄ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ՝ փաստաթղթում նշված կարգով։
Ստացվում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով հերթական անգամ խաբել ու մանիպուլացրել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա