«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանն առանց իր օգնականի որևէ հանդիպման չի գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առանց իր օգնականի որևէ հանդիպման չի գնում: Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրն է հայտնում, այլ Հարությունյանի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերն են բացեիբաց խոսում այդ մասին: Երեկ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի անդամների հետ հանդիպման նորից իր օգնական Հովհաննես Պողոսյանի հետ է գնացել:
Վերջինս ոչ միայն ուղեկցում է Հարությունյանին, այլ նաև պարտադիր կերպով մասնակցում է բոլոր հանդիպումներին ու, որպես խիստ կարևոր անձ ու դերակատար, նստում վերադասի կողքին:
Իհարկե, անհասկանալի է, թե այդ երբվանից կամ պաշտոնական ինչ արարողակարգով է Հարությունյանի օգնականը պարտադիր մասնակցում բոլոր հանդիպումներին, բայց կառավարական կաբինետի մեր աղբյուրները փոխանցում են, որ նույն կարգավիճակով Պողոսյանը նաև արտասահմանյան գործուղումների ժամանակ տեղի ունեցող հանդիպումներին է ներկա գտնվում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հովհաննես Պողոսյանը Արայիկ Հարությունյանի վարորդն է եղել վերջինիս՝ ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ: Առավել քան տարակուսելի է, թե վարորդից օգնական դարձած Պողոսյանը ինչ հարցերում է կարողանալու օգնել Հարությունյանին, և որն է պատճառը, որ նա Հարությունյանի հետ ու նրա կողքին պարտադիր պետք է ներկա լինի բոլոր հանդիպումների, այցերի, գործուղումների ժամանակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա