Հունաստանի արտգործնախարարը Տրիպոլիում հրաժարվել է խոսել իրեն դիմավորած Լիբիայի արտգործնախարարի հետ
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հինգշաբթի օրը Տրիպոլիում չի ցանկացել հանդիպել Լիբիայի Ազգային միասնության կառավարության (GNU) արտգործնախարար Նաջլա Մանգուշի հետ և մեկնել է Բենղազի։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է հունական Proto Thema թերթը։
Ըստ պարբերականի՝ Լիբիայի Աբդել Համիդ Դբեյբայի անցումային կառավարությունը փորձել է ծուղակի մեջ գցել արտգործնախարար Նիկոս Դենդիասին՝ Հունաստանի դիվանագիտության ղեկավարի՝ երկիր, մասնավորապես՝ Տրիպոլի և Բենղազի կատարած այցի ժամանակ։
«Շանտաժը կազմակերպվել է այն ժամանակ, երբ Դենդիասի հետ ինքնաթիռը վայրէջք է կատարել Տրիպոլիում, որպեսզի արտգործնախարարը հանդիպի Լիբիայի նախագահական խորհրդի նախագահ Մուհամմեդ Ալ-Մենֆիի հետ և ի սկզբանե Տրիպոլին ընդգրկված չէր Դենդիասի Լիբիա մեկնելու ծրագրում։ Այնուամենայնիվ, ԱԳՆ-ի աղբյուրները հայտնել են, որ Ալ-Մենֆին նախօրեին հույն նախարարին խնդրել են, որ նա ժանանի Տրիպոլի՝ իր հետ հանդիպելու: Հանդիպումը նախատեսված էր պայմանով, որ Դենդիասը միայն հանդիպի նրան, և այլ պաշտոնյա չլինի»,-նշում է թերթը։
Սակայն, ինչպես պարզվել է, Դենդիասին Տրիպոլիի օդանավակայանում սպասում էր Դբեյբայի կառավարության արտաքին գործերի նախարար Նաջլա Մանգուշին, որը հոկտեմբերին թուրք-լիբիական համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հիմնվելով Հունաստանի կողմից ծովային գոտիների բաժանման վերաբերյալ 2019-ի չճանաչված «թուրք-լիբիական հուշագրի վրա»:
Օդանավակայանում բանակցություններ են ընթացել, որոնց ընթացքում Դենդիասը հրաժարվել է իջնել ինքնաթիռից, և ի վերջո որոշվել է չեղարկել այցը Տրիպոլի և շարունակել ուղևորությունը Բենղազի՝ հանդիպելու Լիբիայի Ներկայացուցիչների պալատի (Խորհրդարանի) ընտրված նախագահ Ակիլա Սալեհի և Լիբիայի այլ պաշտոնյաների հետ:
Սակայն դրանից հետո Լիբիայի իշխանությունները հրաժարվել են հաստատել Հունաստանի արտգործնախարարի Բենղազի հասցրած ինքնաթիռի թռիչքի պլանը։ Արդյունքում ինքնաթիռը ուշ է թռել և Մալթայի օդային տարածքով շարժվել դեպի արևելյան Լիբիայի օդային տարածք՝ վայրէջք կատարել Բենգազիում։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանը դատապարտել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսին ԹՊԿ-ի դիտորդի կարգավիճակ շնորհելը
- Լիբիայի խորհրդարանի նախագահը ՄԱԿ-ին կոչ է արել ուժը կորցրած ճանաչել Թուրքիայի հետ հուշագրերը
- Թուրքիան Լիբիայից ու Ղարաբաղից հետո սիրիացի վարձկաններին պատրաստվում է ուղարկել Աֆղանստան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան