Ճապոնիայում նախարարին «կլոնավորել» են և նրա համար ռոբոտ-նմանակ սարքել
Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիաների գործակալությունը ստեղծել է երկրի վարչական և կառավարման բարեփոխումների նախարար Տարո Կանոյի ռոբոտային նմանակը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է EurekAlert պորտալը։
Նմանակն այսպես կոչված կիբերնետիկ ավատար է. դա ոչ թե պարզապես կոնկրետ մարդու ռոբոպատճենն է, այլ իրականում նրա լավագույն տարբերակը՝ թարմացված ֆիզիկական և մտավոր կարողություններով։ «Կլոնավորված» նախարարը կօգնի հետազոտողներին հասկանալ, թե ինչպես են մարդիկ ընկալում նման նմանակներին, և արդյոք վերջիններս կարող են պոտենցիալ փոխարինել իրական մարդուն։
Հայտնի է, որ Կանոն կարող է հեռակա կարգով կառավարել իր նմանակին։ Սա թույլ է տալիս նրան մասնակցել հասարակական գործունեությանը՝ առանց որոշակի վայրում ֆիզիկապես ներկա գտնվելու: