Շակիրան հրաժարվել է ելույթ ունենալ աշխարհի առաջնության բացման արարողությանը
Կոլումբիացի երգչուհի Շակիրան ելույթ չի ունենա Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության բացման արարողությանը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, երգչուհին ելույթից հրաժարվելու որոշում է կայացրել մրցաշարի մեկնարկից մի քանի օր առաջ՝ մարդու իրավունքների հարցով Քաթարին քննադատության պատճառով։ Նշվում է նաև, որ ավելի վաղ Դուա Լիպան և Ռոդ Ստյուարտը հրաժարվել են բացման արարողությանը ելույթ ունենալու հնարավորությունից։
Շակիրան նախկինում անմիջականորեն մասնակցել է աշխարհի առաջնության անցկացմանը: 2010 թվականին նրա երգը դարձել է մրցաշարի պաշտոնական օրհներգը, որն անցկացվում էր Հարավային Աֆրիկայում։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մրցաշարի մեկնարկային խաղում տանտերերը կընդունեն Էկվադորի ազգային հավաքականին։