ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի և Իրանի հասցեին հնչող ԱԹՍ-ների մատակարարման մեղադրանքներին
Արևմտյան երկրները մեղադրում են Ռուսաստանին և Իրանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցում իբր համագործակցելու մեջ՝ քողարկելով իրենց ձախողումը Իրանի միջուկային համաձայնագրի կատարման մեջ (Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր): Սակայն նրանց հիստերիան հուշում է, որ ԱՄՆ-ում և ԵՄ-ում մտքի ցավալի գործընթաց է ընթանում ԳՀՀԾ-ի հետագա ճակատագրի վերաբերյալ: «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
«Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ծխածածկույթ, որը դիտավորյալ ստեղծում է Արևմուտքը, որպեսզի քողարկի իր անկարողությունը ապահովելու ԳՀՀԾ-ի ամբողջական կատարումը և միջուկային համաձայնագրով իր պարտավորություններին վերադառնալը»,-ասել է Վերշինինը:
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է ԱՄՆ-ի և գործարքի եվրոպացի մասնակիցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել, որ նրանք «պարտավոր են վերադառնալ ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի իրավական դաշտ և դադարեցնել այն խախտելը»։
«Մենք չենք տեսնում ԳՀՀԾ-ի վերականգնման որևէ ողջամիտ այլընտրանք: Ցանկացած այլ ծրագիր ուղղակի ուղի է դեպի էսկալացիա՝ ծանր և, հնարավոր է, անդառնալի հետևանքներով միջազգային անվտանգության և համաշխարհային շուկաների վիճակի համար: ՄԱԿ-ը պետք է հասկանա դա»,-եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դիմել է Իրանին՝ ԱԹՍ-ներ գնելու համար
- Իրանը հերքում է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարումների մասին մեղադրանքները
- ԱՄՆ-ը հույս ունի վերականգնել միջուկային ծրագիրը, սակայն մտահոգված է Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակով
- Իրանական «Գերան-2» ԱԹՍ-ները փոխո՞ւմ են ուկրաինական պատերազմի ընթացքը