Դեպի Վրաստան դրամական փոխանցումներով Հայաստանը տասնյակում է
Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերին դեպի Վրաստան տրանսֆերտների հոսքի ծավալը կազմել է 502 մլն դոլար։
ԱԲ-ի վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա համեմատ դրամական փոխանցումներն աճել են 143 տոկոսով, գրում է Aliq.ge-ն։
Հոկտեմբերին դեպի Վրաստան ամենաշատ գումար է փոխանցվել հետևյալ երկրներից.
Ռուսաստանի Դաշնություն՝ 299,28 մլն դոլար, աճը` 726 տոկոս,
Իտալիա՝ 35,72 մլն դոլար, աճը՝ 8 տոկոս,
ԱՄՆ՝ 29,98 մլն դոլար, աճը՝ 26 տոկոս,
Հունաստան՝ 19,13 մլն դոլար, նվազում՝ 0,27 տոկոս,
Իսրայել՝ 16,43 մլն դոլար, աճը՝ 8 տոկոս,
Ղրղզստան՝ 16,21 մլն դոլար, աճը՝ 164 տոկոս,
Գերմանիա՝ 15,44 մլն դոլար, աճը՝ 42 տոկոս,
Թուրքիա՝ 8,90 մլն դոլար, աճը՝ 4 տոկոս,
Ղազախստան՝ 8,32 մլն դոլար, աճը՝ 13 տոկոս,
Հայաստան՝ 4,97 մլն դոլար, աճը՝ 346 տոկոս:
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի 10 ամսում տրանսֆերտների տեսքով Վրաստան է փոխանցվել 3,3 միլիարդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան