Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանական սադրանքներն Արցախի մի քանի ուղղություններում տարբեր դրսևորումներ են ստանում։
Եթե նախորդ շաբաթ դրանք հիմնականում դրսևորվում էին Ասկերանի շրջանի ուղղությամբ, ապա նախօրեին իրենց արձանագրումն են ստացել Ամարասի հովտում. ադրբեջանցիներն անկանոն կրակահերթեր են արձակել դաշտում/այգում աշխատող քաղաքացիական անձանց նկատմամբ։
Սրան զուգահեռ, Ադրբեջանն արդեն մի քանի օր է ապատեղեկատվություն է տարածում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ և որպես ուղղություն նշում Արցախի այն հատվածները, որտեղ հենց ինքն է սադրանքներ իրականացրել։
Հայաստանի ուղղությամբ ևս Ադրբեջանն առանձնապես պասիվ չէ և նրա ակտիվությունը դրսևորվում է ինչպես բռնազավթված հատվածներում ամրաշինական աշխատանքներով, այնպես էլ՝ հրադադարի ռեժիմի խախտումներով և տեղային շարժերով։
Այս քայլերով Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը և դեռ պարզ չի, թե սա ինչ վերջնական հետևանքների կբերի։
Իսկ ի՞նչ է անում ստեղծված իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը՝ դատարկաբանություն, խոստումներ, անիմաստ ծախսեր և ոչինչ չտվող պլանավորումներ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը մարտական դիրքից կրակել է գյուղաշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Հայաստանի ու Արցախի ՊՆ-ները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը
- Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- ՌԴ ՊՆ. Նոյեմբերի 12-ին ադրբեջանցիները կրակել են Արցախում դաշտում աշխատող քաղաքացիական անձի ուղղությամբ
- Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ, տուժել է մեկ քաղաքացի
- Ադրբեջանը մեկ ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ. ՊՆ
- Թշնամին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան