«Փաստ». Իրավապահներն հանձնարարվել է քրեական վարույթների «շարք» սկսել դաշտում ակտիվ ընդդիմադիրների նկատմամբ
«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) արգելված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքը: Երեկ նրան չէին թողել մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ քաղաքական համաժողովին։
Նրան «Զվարթնոց» օդանավակայանում տեղեկացրել են, որ երկրից դուրս գալ չի կարող, քանի որ «ինչ-որ գործով մեղադրյալ է»: Խոսքն, ըստ երևույթին, մի քանի տարվա վաղեմությամբ «գործի» մասին է, ինչի վերաբերյալ ինքը՝ Աշոտյանը, օրերս խոսել էր: Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ցուցումով «ճրագով» մարդ են փնտրում, որ ցուցմունք կորզեն նրանցից, սակայն դեռևս նորմալ բան չեն կարողանում «պոկել»:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ իրավապահ մարմիններին հանձնարարվել է առաջիկա հնարավոր կարճ ժամանակահատվածում քրեական վարույթների «շարք» սկսել դաշտում ակտիվ այլ ընդդիմադիրների նկատմամբ ևս։ Մենք տեղեկություն ունենք, որ ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում, և առաջիկայում մի քանի ընդդիմադիր գործիչների նկատմամբ նույնպես, ինչպես իրավաբաններն են նշում, կհնարեն ինչ-որ քրգործեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա