Քվեմո Քարթլիի նահանգապետը և ՀՀ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը մտքեր են փոխանակել հայ-վրացական համագործակցության շուրջ՝ դրական գնահատելով երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները։
«Վրաստանի և Հայաստանի միջև 1992 թվականի հուլիսի 17-ից հաստատված դիվանագիտական հարաբերությունները հիմնված են բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքների վրա»,-Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Քվեմո Քարթլիի նահանգապետարանի ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների անդամներ, Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների նախագահներ Շալվա Պապուաշվիլին և Ալեն Սիմոնյանը, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հայ և վրաց հոգևորականներ։