Էստոնիայի կողմից Ուկրաինային ռազմական օգնության չափը մոտենում է 300 միլիոն եվրոյի
Ուկրաինային Էստոնիայի ռազմական օգնությունն արդեն մոտենում է 300 միլիոն եվրոյի։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտարարել է պաշտպանության կանցլեր Կուստի Սալմը։
« Ուկրաինային ուղղված Էստոնիայի ռազմական օգնությունը մոտենում է 300 միլիոն եվրոյի շեմին: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք տրամադրել աշխարհում ամենամեծ օգնություններից մեկը բոլոր հարաբերակցությամբ՝ և ՛ ՀՆԱ-ի, և՛ պաշտպանական բյուջեի նկատմամբ»,- ասել է Սալմը՝ մամուլի ասուլիսի ընթացքում։
Ըստ նրա՝ Էստոնիայի ամենամեծ ներդրումը վերջին շրջանում եղել է ուկրաինացի զինծառայողների վերապատրաստումը։
«Մենք պլանավորում ենք համեմատաբար մեծ թվով ուկրաինացի զինվորականներ պատրաստել»,- հավելել է կանցլերը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական նավահանգիստներում պահեստավորված հացահատիկի արտահանումը Սև ծովով ևս 120 օրով երկարաձգվել է
- Ուկրաինայում ավելի քան 10 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության
- Կոնգրեսականը Ուկրաինան անվանել է ԱՄՆ 51-րդ նահանգ և քննադատել Կիևին օգնելու քաղաքականությունը
- Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հետ բանակցություններին. Ռյաբկով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները