«Ժողովուրդ». ՔՊ-ականները պետության հաշվին մի քանի օր առաջ Մադրիդ են մեկնել պարզապես շրջագայելու ու «աշխարհ տեսնելու» համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Իսպանիա՝ Մադրիդ են մեկնել, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին:
Նույն գործուղման շրջանակներում Մադրիդ է գործուղվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը, բայց, ի տարբերություն ՔՊ-ականների, Գրիգորյանը Մադրիդ այսօր՝ նոյեմբերի 18-ին է մեկնելու: Եթե թե՛ Գրիգորյանը, թե՛ Քոչարյանն ու Ալեքսանյանը նույն նիստերին են մասնակցելու, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու են տարբեր օրերի Մադրիդ մեկնում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովում պատգամավորների մասնակցությամբ աշխատանքները նոյեմբերի 19-ից են մեկնարկելու, մինչև այդ զուտ կազմակերպչական աշխատանքներ են մեկնարկելու, ինչի ժամանակ պատգամավորները պարզապես որևէ անելիք չունեն:
Ի՞նչ է ստացվում. ՔՊ-ականները մի քանի օր առաջ Մադրիդ են մեկնել պարզապես շրջագայելու ու «աշխարհ տեսնելու» համար՝ ստանալով այդ շրջագայության համար օրապահիկ, և դա արել են պետության հաշվին, քանի որ, ըստ ԱԺ կայքում տեղադրված՝ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության, գործուղման հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ պետբյուջեն է հոգալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան