Ներհասարակական բևեռացվածությունն այսօր ոչնչացնում է երկրի հասարակական և ազգային ինստիտուտները. Շաքե Իսայան
«Եթե չկա քաղաքական կամք՝ երկրի ներսում, հետո նոր սահմաններին համերաշխություն, խաղաղույուն ձևավորելու, ապա մենք բոլորս պետք է մեր հնարավորության սահմաններում, գործունեության ընթացքում տանք այդ ամեն ինչը մեզ լսող քաղաքացիներին»,-«Իրավական պետության» ռիսկային իրականությունը թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը:
ԱԺ նախկին պատգամավոը նշեց, որ այսօր հանրային տրամադրություններում ակնհայտ է ագրեսիայի աճը, որը պայմանավորված է առավելապես վերջին 4 տարիների խոսույթով:
«Մենք տեսնում ենք շատ դեպքեր, երբ կատեգորիկ խոսքը, բռնության կոչերը համատարած բնույթ են կրում: Որևէ մեկը չի կարողանում իր գործիքակազմի սահմաններում փորձել վերահսկել և սահմանափակել դրանց տարածումը»,-ասաց Շաքե Իսայանը:
Նրա կարծիքով այն հալիս է հանրային հարթակների իշխանական և ընդդիմադիր ներկայացուցիչների ելույթներից, իսկ սոցիալական հարթակում ընհանրապես վերահսկողությունանել հնարավոր չէ:
Նա նկատեց, որ քաղաքական-հասարակական գործիչներով և իրավապաշտպաններով փորձում են պարզ ներկայացնել, թե ինչ վտանգների առաջ կանգնած երկիրը:
«Թեպետ արդեն տարիներ է մասնակցում ենք նմանատիպ քննարկումներին և սայլը տեղից չի շարժվում, բայց իրականում շարժպվում է: Ինչպես այս իրավիճակը տարիների հետևանք է այնպես էլ մենք տարիներ շարունակ ունենք անելիք, որպեսզի հասնենք այդ հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտի ձևավորմանը»,-հայտարարեց Իսայանը:
Նա ցավալի համարեց, որ առկա ներհասարակական բևեռացվածությունը, թշնամանքն այսօր ոչնչացնում է երկրի հասարակական և ազգային ինստիտուտները:
«Այստեղ է խնդիրը և եթե վիճակագրություն լիներ, որը ցույց կտար, որ հանրապետությունում առկա հիմնահարցերը հետևանք են անհանդուրժողականության, ապա գուցե այն ազդակ լիներ ՀՀ քաղաքացիների համար»,-ասաց Շաքե Իսայանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին